
Սպասվում է բրնձի և շաքարավազի միջազգային գների կայունացում
2013-2014 մարքեթինգային տարում բրնձի համաշխարհային արտադրության ծավալը կկազմի 471.2 մլն տոննա՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 1.7 մլն տոննայով: Միաժամանակ, սպառման աճով պայմանավորված, ակնկալվում է պաշարների որոշակի նվազում. նախորդ տարվա համեմատ պաշարները կնվազեն մոտ 2 մլն տոննայով: Արդյունքում, հիմնականում կդրսևորեն բրնձի միջազգային գների կայունացման միտումներ: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «Գնաճի հաշվետվության» մեջ:
Ներկայացված գնահատականների համաձայն՝ 2013/2014 մարքեթինգային տարում կանխատեսվող առատ բերքով պայմանավորված՝ կարճաժամկետ հատվածում կարձանագրվեն շաքարավազի միջազգային գնի նվազման միտումներ: Այդուհանդերձ, միջնաժամկետ հատվածում հիմնականում ակնկալվում է գների կայունացման վարքագիծ: