
Սինգապուրը գրանցել է արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերի անկում
Ընթացիկ տարվա հունվար ամսվա արդյունքներով Սինգապուրի արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը դանդաղել են՝ կազմելով 3,9%։ Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով միևնույն ցուցանիշը գրանցել է 6,4% աճ։
Վերլուծաբանները գտնում են, որ վերջինս հիմնականում պայմանավորված է նավաշինության աճի տեմպերի կրճատմամբ։
Միևնույն ժամանակ, էլեկտրոնիկայի արտադրության ծավալներն աճել են 7,4%-ով։ Նշենք, որ տարեվերջին ցուցանիշի տարեկան աճի տեմպը կազմել է 22,3%։
Տրանսպորտային մեքենաշինությունը տարեկան կտրվածքով աճել է 2,7%-ով, մինչդեռ դեկտեմբերին ցուցանիշը գրանցել է 14% աճ։