Հունվարին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 13,5 մլրդ ՀՀ դրամ
Ընթացիկ տարվա առաջին ամսում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել է շուրջ 13,5 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2,3%-ով: Նախորդ՝ դեկտեմբեր ամսվա համեմատ գրանցվել է 17% անկում: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ 64%-ը, ձևավորվել էր բջջային, 17%-ը՝ ինտերնետ հասանելիության, մոտ 13%-ը՝ հեռախոսային (լարային) ծառայություններից:
2013 թվականի արդյունքներով հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել էին 173,73 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: