Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հրապարակվել է պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ քննարկման արդյունքները
07/03/2014 13:56
Կիսվել

Հրապարակվել է պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ քննարկման արդյունքները

«Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) մարտի 4-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում կազմակերպել է պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ քննարկում, որին ներկա էին հայաստանյան Բարձր տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտներ ներկայացնող  շուրջ 80 մասնակիցներ: Քննարկման նպատակն է եղել ձևավորել պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ միասնական դիրքորոշում: Քննարկման արդյունքում որոշվեց ձևավորել խորհրդատվական բնույթի առաջարկությունների փաթեթ և հասանելի դարձնել այն հայաստանյան բիզնես հանրությանը:

Խորհրդակցության արդյունքում ընդունվել են հետևյալ հայտարարությունը՝

ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 24.01.2014թ-ին կայացրած աշխատակարգային որոշումից հետո պետական տարբեր մարմիններ /ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԱ ՊԵԿ և այլն/ հանդես եկան իրարամերժ և հակասական մեկնաբանություններով, ինչը խառնաշփոթ առաջացրեց գործատուների մոտ՝ կապված պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի հետ: 

Նշված խնդրին լուծում տալու, ինչպես նաև միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով, 2014թ-ի մարտի 4-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում կազմակերպվեց քննարկում, որին մասնակցում էին հայաստանյան Բարձր տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտներ ներկայացնող  շուրջ 80 ընկերությունների ղեկավարներ, իրավաբաններ ու հաշվապահներ:

Քննարկման արդյունքում ձևավորվել են հետևյալ առաջարկությունները.

1. համաձայն գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացրած 24.01.2014թ-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման ՀՀ-ում գործող ընկերությունների գործելակերպը պետք է լինի հետևյալը՝

ա/ Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավոր է հաշվարկել աշխատակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները:

բ/ Գործատուն կենսաթոշակային վճարները չկատարելու դեպքում չի ենթարկվում պատասխանատվության մինչեւ   ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն և հակառակը՝ բոլոր այն դեպքերում, երբ աշխատակիցը դեմ է գործատուի կողմից իր հաշվին վճարումների կատարմանը, գործատուն կարող է չկատարել վճարումը՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ:

գ/ Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պարտադիր կուտակային վճարների հաշվարկը ներկայացվում է եկամտային հարկի հաշվարկի հետ համատեղ և պարտադիր կուտակային վճարի չափը որոշվում է ավտոմատ մոդուլով: Հաշվարկված կենսաթոշակը չվճարելու կամ ուշացմամբ վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակային դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: Այսինքն, վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատուն և աշխատողը:

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4650/)

դ/ Եթե այս ժամանակահատվածում կազմակերպությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից համաձայն սահմանված կարգի ստանում են փոխադարձ հաշվարկների ակտ, հնարավոր են դեպքեր, երբ հաշվարկված, սակայն չվճարված կենսաթոշակային գումարների նկատմամբ հաշվարկված լինեն տույժեր: Հայտնում ենք, որ սա ևս ծրագրային տեխնիկական խնդիր է և մինչև 28.03.2014թ. հաշվարկված տույժերը վճարման ենթակա չեն գործատուների կողմից:

http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDPubClarifications&nid=2061/)

ե/ Համաձայն ՄԻՊ պարզաբանման, հաշվի առնելով անձանց օրինական ակնկալիքների սկզբունքը,  մարդիկ ստիպված չեն վճարել նախորդ  ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է ՀՀ Սահմանադրական նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը հետադարձ ուժ չունի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52