IATA-ն վերանայել է կանխատեսումները
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) վերանայել է 2014 թվականի համար ավիափոխադրող ընկերությունների շահույթի կանխատեսումները, որը հիմնականում պայմանավորված է նավթի գնի աճով, ինչպես նաև մի շարք զարգացող երկրներում տնտեսական անկայությամբ։
Վերանայված կանխատեսումների համաձայն՝ 2014 թվականի արդյունքներով IATA-ի անդամ ընկերությունների զուտ շահույթը կկազմի 18,7 մլրդ ԱՄՆ դոլար։
Կանխատեսվում է, որ IATA-ի անդամ 243 ընկերությունները, որոնք ապահովում են միջազգային ավիոփոխադրումների 84%-ը, 2014 թվականը կամփոփեն 19,7 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթով։