2013թ.-ին Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում իրականացրել է շուրջ 95 մլն դոլարի ներդրում
2013 թվականին Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում իրականացրել է շուրջ 95 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս մասին հաղորդում է Վրաստանի Պետական վիճակագրական գործակալությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում Վրաստանի տնտեսությունում օտաերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը կազմել է 914 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանի տնտեսությունում իրականացրած ներդրումների ծավալով առաջատար է Նիդերլանդները՝ 180 մլն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Լյուսքսեմբուրգն է՝ 145 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 98 մլն ԱՄՆ դոլար, չրրորդ տեղում՝ Ադրբեջանը: