ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում 2,89 մլն մարդ։
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային նախորդ 4 շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է մարտի 15-ին, երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ ցուցանիշի հետ համեմատ, աճել է 3,5 հազարով և կազմել 327 հազար դիմում։
Նախորդ մեկ աշխատանքային շաբաթվա արդյունքներով, որն ամփոփվել է մարտի 7-ին, գործազրկության նպաստ ստացողների թիվը կազմել է 2,89 մլն մարդ: