Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Այս տարի ևս հողի հարկը և ոռոգման ջրի վարձավճարները կփոխհատուցվեն
31/03/2014 10:23
Կիսվել

Այս տարի ևս հողի հարկը և ոռոգման ջրի վարձավճարները կփոխհատուցվեն

Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներին այս տարի ևս հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարների մասով կցուցաբերվի պետական աջակցություն:

ՀՀ կառավարության նման որոշման համար հիմք է հանդիսացել 2013 թվականին հաստատված՝ «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը», որով այս համայնքներին պետական աջակցություն է ցուցաբերվել 2013 թվականին:

Համաձայն որոշման` Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ 30 համայնքի համար հողի հարկն ամբողջությամբ կփոխհատուցվի: Այս համայանքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների` 2014 թվականի համար հաշվարկված հողի հարկի տարեկան գումարը, հարկ վճարող անձանց անունից, նրանց փոխարեն կվճարվի համապատասխան համայնքի բյուջե: ՀՀ կառավարությունն այս նպատակով հատկացրել է 65,7 մլն դրամ:

Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ 19 համայնքում ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ, եւ այդ նպատակով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի 23 մլն դրամ:

Տարածքային կառավարման նախարարության տվյալներով՝ շահառու համայնքներին 2013 թվականին հողի հարկի մասով աջակցություն էր ցուցաբերվել 62,4 մլն դրամի, ջրի վարձավճարների մասով` շուրջ 15 մլն դրամի չափով: 2013 թվականի համեմատ այս տարի հատկացված գումարների որոշակի աճը պայմանավորված է մշակվող հողատարածքների ավելացմամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12