Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՅԹԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
09/04/2009 17:46
Կիսվել

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՅԹԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

«ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ. ծրագիրը եւ ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։ Նշվել է, որ այս ծրագիրն ապահովում է 2008թ. ծրագրի շարունակականությունը։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները եւ ուղղված է Երեւանի ու մարզերի միջեւ անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը եւ Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։ Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռնվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի եւ, ընդհանրապես, Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները եւ զարգացնելով մրցունակ ուղղությունները։ Ծրագրի իրականացման նպատակն է` ապահովել Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգից բխող միջոցառումների կատարումը` պահպանելով քաղաքի ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներ, գործարար միջավայրի համբավ ունեցող կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։
Հարցի կապակցությամբ վարչապետը կարեւորել է ծրագրերի իրականացման ընթացքում մասնավոր հատվածի հետ ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը. «Մեր նպատակն է տեխնոպարկում հնարավորին չափ ներդրումներ ունենալ նաեւ մասնավոր հատվածից, դրա համար անհրաժեշտ է ավելի շատ PR-ի վրա ուշադրություն դարձնել, ներկայացնել այն հնարավորությունները, որ այս ծրագիրն ընձեռնում է մասնավորի համար», – ասել է վարչապետը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69