Համաշխարհային առևտրի հնարավորությամբ Հայաստանն աշխարհում 53-րդն է
Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել և հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ առևտրի հնարավորությունների: Հայաստանը այս վարկանիշում հայտնվել է 53-րդ տեղում: Ըստ ներկայացված տվյալների՝ Վրաստանը 36-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 77-րդ, իսկ Ռուսաստանը գտնվում է 105-րդ տեղում: Վարկանիշի առաջատարը Սինգապուրն է:
Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները երկրները դասակարգել են ըստ չորս ցուցանիշների՝ շուկայի հասանելիություն, մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ: