Նավթային եկամուտները կազմել են Իրանի բյուջեի ավելի քան 40%-ը
2013 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 20-ին, Իրանի պետական բյուջեում նավթի վաճառքից ստացված եկամուտների մասնաբաժինը կազմել է 41%:
Արևմտյան մամուլը գրում է, որ հաշվետու տարում Իրանի բյուջեի եկամուտների շուրջ 80%-ն ուղղվել է պետական աշխատողների աշխատավարձերի վճարմանը:
Նշենք, որ այժմ Իրանը փորձում է քայլեր ձեռնարկել երկրի բյուջեի՝ նավթային եկամուտներից կախվածությունը կրճատելու համար: Սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական տարում նավթային եկամուտները կկազմեն երկրի բյուջեի ընդհանուր մուտքների 35%-ը: