18/04/2014 09:32
Մեկ ամսում Եվրոպայում վաճառվել է 1,44 մլն նոր ավտոմեքենա
2014 թվականի մարտին Եվրոպայում վաճառվել է 1,44 մլն նոր ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 10,6%-ով: Ավտոարտադրողների եվրոպական ACEA ասոցիացիայի հրապարակման համաձայն՝ եվրոպական ավտոշուկայում նոր ավտոմեքենաների վաճառքի աճ է գրանցվում արդեն 7-րդ ամիսն անընդմեջ:
Հաշվետու ամսում առավել զգալի աճ գրանցվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նոխորդ եռամսյակի համեմատ, Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 8,4%-ով: Հաշվետու ամիսներին վաճառվել է 3,27 մլն ավտոմեքենա:
Հունվարի Եվրոպայում գրանցվել էր նոր ավտոմեքենաների վաճառքի 5,5% աճ, փետրվարին` 8% աճ:
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ երկրներում առավել մեծ պահանջարկ են վայելել VW Group ընկերության արտադրության ավտոմեքենաները:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
