![ԿԲ. Այս տարի մեր երկրում գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%](https://b24.am/pub/uploads/2014/04/statistics2_641564676.jpg)
ԿԲ. Այս տարի մեր երկրում գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%
Ընթացիկ տարվա արդյունքներով Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%: Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել է 16.2%:
ԿԲ գնահատմամբ՝ այսօր Հայաստանի աշխատանքի շուկայում շարունակում է խնդրահարույց մնալ 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 35-45 տարեկան անձանց զբաղվածության հարցը, ինչը հետագայում կարող է սահմանափակել վերջիններիս՝ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները: