Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող բիզնես ծրագրերի նոր հեռանկարներ` Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) աջակցությամբ
28/04/2014 15:51
Կիսվել

Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող բիզնես ծրագրերի նոր հեռանկարներ` Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) աջակցությամբ

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկում է «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման» վերաբերյալ համաժողովը, որը կազմակերպվում է Ավստրիայի տնտեսական պալատի կողմից` Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) և Ամերիաբանկի հետ համատեղ:

Համաժողովի հիմնական նպատակը արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող 18 ավստրիական ընկերություններից կազմված գործարար պատվիրակության և հայկական ձեռնարկությունների միջև B2B (Բիզնեսը բիզնեսի համար) ձևաչափով համագործակցությունների հիմնումը և դրանց հետագա զարգացումն է:

Ծրագրի շրջանակներում ավստրիական ընկերությունները ներկայացնում են բարձրորակ սարքավորումներ արդյունաբերության բոլոր ոլորտների համար, սակայն հիդրոէներգետիկայի և կենսագազի էներգետիկայի ոլորտները հանդիսանում են առավել գրավիչ և ունեն արդյունավետ համագործակցություն ստեղծելու և Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու մեծ հեռանկար:  Այդ համատեքստում 2013թ. սեպտեմբերին OeEB-ը և Ամերիաբանկը ստորագրեցին երկարաժամկետ վարկային գիծ 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Տվյալ վարկային գիծն ուղղվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների ծրագրերի, ինչպես նաև տեղական փոքր և միջին կազմակերպությունների ֆինանասավորմանը, ինչը էականորեն կարող է նպաստել Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

Հատկանշական է նաև, որ բացի էներգետիկայի սարքավորումներից,  ավստրիական ընկերությունները շահագրգռված են գործակցել հայկական ընկերությունների հետ նաև մետալուրգիայի, ճանապարհների և շենքերի կառուցման, լեռնադահուկային հանգստավայրերի, գարեջրի պատրաստման սարքավորումների, ենթակառուցվածքի, լուսավորության և ներքին հարդարանքի, տեխնիկական սարքավորումների և դեղագործության ոլորտներում:

Նշենք, որ նման ձևաչափով հանդիպումներ Ավստրիայի Հանրապետության դեսպանատան և Ավստրիայի առևտրի պալատի կողմից Հայաստանում կազմակերպվում է երկուսից երեք տարին մեկ հաճախականությամբ:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33