ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ 2.446 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգի հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագրի շրջանակում 2009թ.-ին կիրականացվի 2 մլրդ 446.1 մլն դրամի ներդրում, որից շուրջ 150 մլն դրամը կուղղվի Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ռեժիմների կարգավորմանը:
Նախատեսված ներդրումների արդյունքում նախատեսվում է իրականացնել նաեւ ավելի քան 93 կմ գազատարների հիմնանորոգում, վերատեղադրում եւ կառուցում: