Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրի ընթացքին
08/05/2014 17:15
Կիսվել

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրի ընթացքին

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական  և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգը Հայաստանում է՝  ծանոթանալու և գնահատելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ընթացքն ու որակը։

Մինչ շինհրապարակ այցելելը Քսյաոհոնգ Յանգը հանդիպեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով Ասիական զարգացման բանկի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ նախարարը նշեց, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց  մի քանի կետի վրա՝ մասնավորապես կարևորելով հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը, ինչպես նաև Երրորդ տրանշի ֆինանսավորման արագացումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում (ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

«Հյուսիս-հարավ» ծրագրով կառուցվող Երևան-Արտաշատ ճանապարհահատված Քսյաոհոնգ Յանգն անձամբ այցելեց: Նրան ներկայացրին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ խնդիրներ են առաջացել, ճանապարհաշինական ի՞նչ մեթոդներ են կիրառվում, որպեսզի կառուցվող ճանապարհը որակապես լինի բարձրակարգ։

Ճանապարհահատվածն ուսումնասիրելուց , ապա նաև փորձարկելուց հետո Քսյաոհոնգ Յանգը նկատեց, որ իր վերջին այցելությունից հետո աշխատանքներում առաջընթացն ակնհայտ  է, և ներկա դրությամբ կարելի է արդեն փաստել, որ Տրանշ 1-ի մեկ ուղղությամբ երթևեկության 30 կմ հատվածն արդեն պատրաստ է:

«Իմ նախորդ այցից հետո ես բավականին առաջընթաց եմ նկատում, աշխատանքների կատարման ժամկետները բավականին արագացել են: Հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Մենք հպարտ ենք, որ Ասիական զարգացման բանկը մասնակից է խոշորագույն այս շինարարության իրականացմանը»,-նշեց  Քսյաոհոնգ Յանգը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իրականացվել է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածների աջակողմյան մասերին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան- Աշտարակ հատվածի բետոնե ծածկի իրականացման աշխատանքները վերսկսվել են մարտին: Կարելի է արձանագրել, որ աշխատանքների 50 տոկոսն արդեն կատարված է։

Մի քանի օրից մեքենաների երթևեկության համար կբացվի նաև Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 3-4 կմ բետոնապատ հատվածը և կսկսվի այս ճանապարհահատվածի աջակողմյան հատվածի շինարարական և բետոնացման աշխատանքները։

Նախատեսվում է, որ Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան, Երևան-Աշտարակ ուղղությունները, բետոնացման աշխատանքներն կավարտվեն մինչև դեկտեմբերի 23-ը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12