Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38442.00-0.87 TOPIX - 2689.55-0.96
STOCKS CHINA:  HANG SENG - 19159.20+0.04 SSEC - 3259.76-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
26/11/2024  CBA:  USD - 390.88+0.74 GBP - 492.12+1.32
26/11/2024  CBA:  EURO - 411.09+1.95
26/11/2024  CBA:  GOLD - 33119.29-684.25 SILVER - 386.94-5.10
Այլընտրանքային կարգով ստուգման արդյունքում չեն կիրառվելու օրենսդրությամբ նախատեսված տուգանքները
16/05/2014 18:47
Կիսվել

Այլընտրանքային կարգով ստուգման արդյունքում չեն կիրառվելու օրենսդրությամբ նախատեսված տուգանքները

 «Հայաստանի Հանրապետությունում հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին» ՀՀ օրենքի եվ դրան կից օրենքների փոփոխությունների նախագծի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության 23.04.2014թ. կայացած նիստի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին» ՀՀ օրենքի և դրան կից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել այլընտրանքային կարգով հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերը.

1. Ստուգումների անցկացման այլընտրանքային կարգը հնարավորություն է տալիս հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում չներառված հարկ վճարողին դիմելու հարկային մարմին` իր մոտ ստուգում իրականացնելու համար: Այլընտրանքային կարգով ստուգման արդյունքում հարկային մարմինը չի կիրառելու հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքները, այլ առաջադրելու է հարկի գումարը և դրանք սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերի գումարները: Նշված մեխանիզմը համանման է հարկ վճարողի կողմից ինքնուրույն սխալները հայտնաբերելուն և ճշտված հաշվարկներ ներկայացնելուն: Հարկային մարմնին իրավունք է վերապահվում նաև իրականացնելու նույն ժամանակաշրջանների վերստուգումներ: Վերստուգումների արդյունքներով, բացի տուգանքները չկիրառելուց, լրացուցիչ հայտնաբերված գումարների մասով տույժեր ևս չեն հաշվարկվելու: Հարկային մարմնի հավելյալ ծառայությունների դիմաց առաջարկվում է սահմանել վճար, որի չափերը սահմանվելու օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխան:

Առաջարկվող համակարգը առաջին հերթին նպատակ ունի բարելավելու Հայաստանում ներդրումային միջավայրը: Ստուգման կամավոր ընտրությունը հարկ վճարողին հնարավորություն է տալիս չեզոքացնելու հարկային օրենսդրության խախտումների ռիսկը և դրանով իսկ պոտենցիալ ներդրողներին զերծ պահելու ներդրումներ կատարելուց հետո մինչ այդ ընկերության գործունեության մասով լրացուցիչ հարկային բեռ կրելու պարտավորությունից:

Այս համակարգը հիմք է հանդիսանալու հետագայում նմանատիպ ստուգումների անցկացման իրավասությունը աուդիտորական ընկերություններին ևս վերապահելու համար այն դեպքում, երբ կբարելավվի հարկային կարգապահությունը և աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը, կկարգավորվեն այդ ընկերությունների կողմից պատասխանատվության ստանձնման հարցերը, երբ կմշակի ու կներդրվի համապատասխան մեթոդաբանություն: 

2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը հարկային մարմնի լրացուցիչ ծառայությունների մատուցման համակարգ է, որը միաժամանակ ապահովում է նաև ընթացիկ հարկային հսկողությունը: Խոշոր հարկ վճարողներին հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով փոխհամագործակցության նպատակով հարկային մարմնի հետ կնքել համաձայնագիր, որի հիման վրա հարկ վճարողի հաշվապահական հաշվառման ծրագրերը հասանելի են դառնում հարկային մարմնի տեղեկատվական համակարգին:

Հորիզոնական մոնիտորինգի համակարգը ապահովելու է հարկ վճարողի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հասանելիությունը, իրականացվող գործարքների և հաշվառման տվյալների նկատմամբ մշտական ընթացիկ հսկողությունը և ռիսկերի վերլուծությունը, տնտեսավարող սուբյեկտի և հարկային մարմնի միջև իրական ժամանակում տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանակումը:
 
Տնտեսավարող սուբյեկտներին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվելու են իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումներ, այդ թվում` արդեն կատարված կամ նախատեսվող գործարքների մասով ծագած հարցերով:

Կազմակերպությունները, որոնց հետ հարկային մարմինը կնքել է հորիզոնական մոնիտորինգի համաձայնագիր և նրանց կողմից վարվող հաշվապահական հաշվառման ծրագրերը հասանելի են հարկային մարմնի տեղեկատվական համակարգին, չեն ընդգրկվելու ռիսկայնության բարձր խմբում, ինչը նշանակում է, որ այդ տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմնի կողմից ստուգվելու են ոչ ավելի հաճախ, քան 3 տարին մեկ անգամ:

26/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.88
+0.74
Եվրո (EUR)
411.09
+1.95
Ռուբլի (RUR)
3.71
-0.04
Լարի (GEL)
142.53
+0.01
33119.29
-684.25
Արծաթ
386.94
-5.10