
Citigroup-ը հրապարակել է նավթային շուկայի զարգացումների վերաբերյալ իր նոր կանխատեսումները
Ամերիկյան Citigroup բանկային խումբը հրապարակել է նավթի գների վերաբերյալ իր նոր կանխատեսումները:
Բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ այս տարի Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կկազմի 109 ԱՄՆ դոլար, իսկ 2015 թվականին՝ 105 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ավելի վաղ նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը հրապարակել էր զեկույց, որի համաձայն Չինաստանի տնտեսության աճի տեմպերի անկումը իր ազդեցությունն է թողել նավթի հաաշխարհային շուկայի վրա: OPEC-ը կանխատեսում է, որ 2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 91,1 հազար բարել/օրական: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 90,1 հազար բարել/օրական: