
2014 թվականին մեր երկրում տնտեսական աճը կկազմի 4.1-4.8%
2014 թվականին մեր երկրում տնտեսական աճը կկազմի 4.1-4.8%: Նման գնահատական է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ ԿԲ վերլուծաբանների՝ հաշվետու տարում աճին առավելապես կնպաստեն գյուղատնտեսության և ծառայության ճյուղերը:
Նշենք, որ 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, մեր երկիրը գրանցել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,5% աճ: Հաշվետու տարում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7.1%-ով և կազմել 918,6 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 1022,7 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3.6%-ով: