![Գրանցվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության անկում](https://b24.am/pub/uploads/2014/06/gold_624718364.jpg)
Գրանցվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության անկում
Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 307.9 կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի 3,5% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր 19,41 մլրդ ՀՀ դրամի ոսկերչական արտադրանք: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը աճել էր շուրջ 15%-ով: