Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏՄՊՊՀ. սկավառակների իրացման ոլորտում խոչընդոտներ ստեղծելու համար տուգանվեց «Ադամս» ընկերությունը
13/06/2014 14:24
Կիսվել

ՏՄՊՊՀ. սկավառակների իրացման ոլորտում խոչընդոտներ ստեղծելու համար տուգանվեց «Ադամս» ընկերությունը

Սկավառակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող «Ռեքո Ռեքորդս» ընկերությունը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ նույն գործունեությամբ զբաղվող «Ադամս» ընկերությունը խոչընդոտում է իր գործունեությանը: Մասնավորապես, վերջինը մանրածախ վաճառք իրականացնող տասնյակ անձանց, այդ թվում նաև իրենց ընկերության պատվիրատուներին ուղարկել է նույնաբովանդակ գրություններ՝ նշելով, որ իբր  ինքը հանդիսանում է Հայաստանում արտասահմանյան մի շարք ընկերությունների հեղինակային և հարակից իրավունքների, ինչպես նաև մի շարք կատարումների գույքային իրավունքների բացառիկ իրավատեր: «Ադամս» ընկերությունը ներկայացրել է նաև, որ ՀՀ-ում այդ շուկան պատկանում է միայն իրեն և պահանջել է, որ գնումներ կատարեն իր ընկերությունից՝ ոչնչացնելով այլ արտադրողներից նախկինում ձեռք բերված սկավառակները:

Ըստ «Ռեքո Ռեքորդսի», «Ադամս» ընկերությունը նման պարտադրողական գործողություններով ընդլայնել է իրացման ծավալները` թույլ չտալով, որպեսզի սկավառակների մանրածախ վաճառք իրականացնողները պատվերներ ներկայացնեն նաև իրենց ընկերությանը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ «Ադամս» ընկերությունը չի հանդիսանում իր կողմից նշված օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավատեր, հակառակը, այդ օբյեկտների մի մասի նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են «Ռեքո Ռեքորդսին»: 

Այսօր, Հանձնաժողովի նիստում կայացված որոշմամբ, անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար «Ադամս» ընկերության նկատմամբ նշանակվեց տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա 1 տոկոսի չափով և հանձնարարվեց վերացնել և հետագայում բացառել օրենքի խախտումը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90