Նավթի սպառման աճի ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից
1999 թվականից ի վեր առաջին անգամ նավթի սպառման ծավալների աճի ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ 2013 թվականին ԱՄՆ-ում նավթի միջին օրական պահանջարկը աճել է 400 հազար բարելով, իսկ Չինաստանում՝ 390 հազարով:
Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ 2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 91,1 հազար բարել/օրական: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 90,1 հազար բարել/օրական: 2014 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 60%-ը կբավարարվի ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների կողմից: Նախորդ տարվա նկատմամբ աճը կկազմի 3.1%:
Սպասվում է, որ 2014-2016թթ. համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց հիմնականում կդրսևորվեն նավթի միջազգային գների չափավոր աճի միտումներ: