Սերժ Սարգսյան. Հայաստանն արդեն իսկ օգտվում է Մաքսային Միության տրամադրած որոշ արտոնություններից
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրային Հեռուստատեսություն: Այցի շրջանակներում նախագահը «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է Նվեր Մնացականյանին:
Հաղորդման շրջանակներում Նախագահը խոսել է նաև Մաքսային Միությանը միանալու գործընթացների և խնդիրների մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՄՄ անդամակցության նախապատրաստական շրջանում Հայաստանն արդեն իսկ օգտվում է որոշակի արտոնություններից: Խոսքը գնում է գազի 189 դոլար գնի, ներկրվող վառելիքի համար տրամադրվող զեղչի, և բնական ալմաստների ներմուծման 7% զեղչի մասին:
Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը բերելու է մեր տնտեսության զարգացմանը: