Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
3000 ՓՄՁ կամ տնտեսվարող կօգտվի շրջանառության հարկի մինչև 1% նվազեցումից
19/06/2014 21:27
Կիսվել

3000 ՓՄՁ կամ տնտեսվարող կօգտվի շրջանառության հարկի մինչև 1% նվազեցումից

Այսօր կայացած արտահերթ նստաշրջանի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության մեկ այլ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի նպատակն է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսին, որի գործունեության իրացումից ստացված շահույթը՝ այդ կամ նախորդ տարվա, չի գերազանցում 12 մլն դրամը: Հարկային բեռի թեթեւացման նպատակով առաջարկվում է առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսվարողի շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի: Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունից կօգտվեն շուրջ 3000 փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղված տնտեսվարողներ:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը: ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության տեսակետը` Միքայել Մելքումյանը: Նրանք անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, կարեւորեցին հարկային բեռի թեթեւացմանը, գործարարության զարգացմանը, ձեռնարկատիրությամբ զբաղվողների թվի ավելացմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ փաթեթի վերաբերյալ ներկայացրին իրենց առաջարկները եւ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ համարեցին փոխել որոշ ձեւակերպումներ: Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընդունելի օրինագիծ է, իսկ պատգամավորների առաջարկները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը առաջինից երկրորդ ընթերցում կվերանայի օրենսդրական փաթեթը եւ կքննարկի բոլոր մտահոգություններն ու առաջարկները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98