Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ամենատարածված կարծրատիպերը հարուստ մարդկանց մասին
25/06/2014 21:40
Կիսվել

Ամենատարածված կարծրատիպերը հարուստ մարդկանց մասին

Ամերիկյան Wealth X վերլուծական գործակալությունը ուսումնասիրել է աշխարհի հարուստ մարդկանց մասին շրջանառվող լուրերն ու կարծրատիպերը և արդյունքների հիման վրա հրապարակել 30 մլն ԱՄՆ դոլար և ավել կարողություն ունեցող մարդկանց մասին առավել տարածված 8 միֆերը:

Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով աշխարհում ապրում է 199 հազար մարդ, ում կարողությունը գնահատվում է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար: Այս մարդիկ կազմում են Երկրի բնակչության 0,003%-ը, իսկ նրանց ակտիվների համախառն ծավալը ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի 38%-ը:

Եվ այսպես, ներկայացնում ենք ամենատարածված կարծրատիպերը աշխարհի ամենահարուստ մարդկանց մասին՝

1. Բոլոր հարուստ մարդիկ ժառանգել են իրենց կարողությունը (ըստ Wealth X-ի տվյալների՝ հարուստ մարդկանց միայն 19%-ն է իր կարողությունը ամբողջությամբ ժառանգել ծնողներից, 65%-ն ինքն է աշխատել իր միլիոնները),

2. Հարուստների մեծ մասը ներդրումային բանկիրներ են (իրականում ֆինանսական և ներդրումային ոլորտի միլիոնատերերը կազմում են 20%),

3. Բոլոր միլիոնատերերը կրթություն են ստացել ամերիկյան առաջատար ԲՈՒՀ-երում (ամերիկյան «էլիտար ակումբի» ԲՈՒՀ-երում սովորել է միայն 7 հազար միլիոնատեր, շուրջ 27 հազար միլիոնատեր չունի բարձրագույն կրթություն),

4. ՏՏ ոլորտի միլիոնատերերի զգալի մասին, ովքեր հայտնի են որպես ոլորտի «հսկաներ», ժամանակին հեռացրել են համալսարաններից,

5. Հարուստների համար կարևոր չեն տնտեսական տատանումները (իրականում հարուստները մեծ կախվածություն ունեն տնտեսական անկումներից և վերելքներից),

6. Չինացի միլիոնատերերը գրավում են աշխարհը,

7. Հարուստները չեն զբաղվում բարեգործությամբ,

8. Բոլոր հարուստ մարդիկ ունեն շքեղ զբոսանավեր և մասնավոր ինքնաթիռներ (նման շքեղություն իրեն կարող է թույլ տալ հարուստների միայն 20%-ը):

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98