Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայկական դրամը՝ երեկ և այսօր
26/06/2014 21:28
Կիսվել

Հայկական դրամը՝ երեկ և այսօր

Հայկական Դրամը (AMD)՝ մեր երկրի դրամական միավորը, շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի՝ ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։ Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։ 

Մեր երկրի առաջին շարքի թղթադրամները եղել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 1994 թվականին թղթադրամների շարքը համալրվել է 1000 դրամ, իսկ ավելի ուշ` 1995 թվականին, 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամներով: Առաջին շարքի թղթադրամները շրջանառության մեջ մնացին մինչև 2005 թվականը:

1999 թվականից մեր երկրում շրջանառության մեջ են մտել 50, 100, 500, 1000, 5000, 10000, 20000, 100000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները, որոնցից առաջին երեքը այսօր չեն շրջանառվում: Դրանք փոխարինվել են մետաղադրամներով: 

Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ 50000 դրամի թղթադրամը լույս է տեսել 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ։

 

Հետաքրքիր փաստեր Դրամի մասին

  • Հայկական դրամի խորհրդանշանն է Armenian dram sign.svg նշանը։
  • Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008թ. տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։
  • 1993 թվականի նմուշի 10-դրամանոց թղթադրամի վրա կար տառասխալ. «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված էր «ՏԱՍ ԴՐԱՄ»։
  • Սխալով էր նաև նույն թվականի նմուշի 25-դրամանոց թղթադրամը. «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով՝ «ՔՍԱՆ ՀԻՆԳ»։
  • Սխալ կար նաև նույն թվականի նմուշի 50-դրամանոցի վրա. գրված էր «ՀւՍՈՒՆ ԴՐԱՄ», պետք է լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ»:
  • 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 2009թ. օգոստոսի 24-ից:

Մետաղադրամներ


09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12