Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻԿՏԿՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
15/04/2009 13:36
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻԿՏԿՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Նախորդ տարվա հուլիս ամսից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռնարկեց օպտիկամանրաթելային մալուխի անցկացմանն ուղղված աշխատանքներ, որի ուղեգծի ընդհանուր երկարությունը Մեղրիից մինչեւ Երեւանի ԳԲԿ-2-ը կազմում է 289.95 կմ: Ծրագրի իրագործման համար նախատեսված է ներդնել 2303.86 մլն դրամ, որից 01.04.09թ.-ի դրությամբ արդեն կատարվել են 1132.3 մլն դրամի չափով աշխատանքներ:Մասնավորապես, պատրաստվել է 148.4 կմ խրամուղիներ, տեղադրվել է 141.4 կմ պոլիէթիլենային խողովակ, անցկացվել է 78.3 կմ մալուխ եւ այլն:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Իրան-Հայաստան գազատարի ինտեգրված կորպորատիվ տեխնոլոգիական կապի ցանցը՝ ԻԿՏԿՑ, նախատեսված է օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման եւ փոխադրման օբյեկտների կառավարման համար:

ԻԿՏԿՑ հնարավորություն է տալիս ինժեներ-տեխնոլոգին օպերատիվ կառավարման Երեւանյան կենտրոնից ոչ միայն ամբողջությամբ վերահսկել գազատարի չափորոշիչները ամբողջ ուղեգծով /ճնշում, ջերմաստիճան, գծային փականների, ընդունման եւ թողարկման կետերի վիճակը, կատոդային պաշտպանության կայանի չափորոշիչները, ազդանշանային համակարգը, տեսադիտում եւ այլն/, այլ նաեւ հեռակառավարել ինժեներական սարքավորումներով:

Իրան-Հայաստան գազատարի ԻԿՏԿՑ-ում օգտագործվել են համաշխարհային առաջատար արտադրողների հեռուստակոմունիկացիոն եւ չափիչ սարքավորումները, ինչպիսիք են Cisco, National Instruments и Rosemount Inc.:

Շինարարական աշխատանքներն նախատեսվում է ավարտել մինչեւ 2009թ. օգոստոս ամիսը:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54