
Ֆիլիպիններ. Ասիայի նոր տնտեսական հրաշքը
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Էն Կիմը Ֆիլիպիններին անվանել է «նոր ասիական տնտեսական հրաշք»: Նա նշել է, որ այս երկիրը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում հաջողությամբ պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական առաջընթացի մասով գրանցել տպավորիչ ցուցանիշներ: Համաշխարհային բանկի նախագահի գնահատմամբ՝ Ֆիլիպինների տնտեսության ուժեղ կողմերն են կայունությունը, մանրամասն մշակված դրամավարկային քաղաքականությունը և երիտաարդ աշխատուժի առկայությունը:
Ջիմ Էն Կիմը Ֆիլիպիններին խորհուրդ է տվել շարունակել լուրջ քայլեր ձեռնարկել արմատական բարեփոխումների խորացման ուղղությամբ և ուշադրության կենտրոնում պահել պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման և բազմակողմ զարգացման ծրագրերը:
Ընթացիկ տարվա համար Համաշխարհային բանկը կանխատեսում է Ֆիլիպինների տնտեսության 6,6% աճ: