Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
2015թ.-ից Լիտվան կդառնա Եվրոգոտու 19-րդ անդամ երկիրը
17/07/2014 10:20
Կիսվել

2015թ.-ից Լիտվան կդառնա Եվրոգոտու 19-րդ անդամ երկիրը

Եվրոպական խորհրդարանը համաձայնություն է տվել 2015 թվականի հունվարի 1-ից Եվրոգոտուն Լիտվայի անդամակցությանը: Այս որոշմանը կողմ է քվեարկել 545 պատգամավոր, դեմ՝ 116 պատգամավոր, ձեռնպահ՝ 34 պատգամավոր:

Հարկ է նշել, որ Եվրամիության օրենսդիր մարմնի կողմից ընդունված այս որոշումն առավել շատ գրում է «ձևական» բնույթ: Եվրոգոտուն Լիտվայի անդամակցության վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրամիության Խորհուրդը՝ հուլիսի 23-ին կայանալիք իր նիստում:

Եվրոպական խորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2006 թվականից ի վեր Լիտվան զգալի քայլեր է իրականացնել եվրոպական արժույթի միասնական գոտուն միանալու ուղղությամբ և բավարարում է այն նվազագույն պահանջներին, որոնք անհրաժեշտ են երկրում եվրոյի ներդրման համար:

Այսպիսիով, եթե վերջնական հաստատվի Եվրոգոտում Լիտվայի անդամակցությանը, ապա Լիտվան կդառնա Եվրոգոտու 19-րդ անդամ երկիրը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լիտվայի հարևան երկիրը՝ Լատվիան, պաշտոնապես դարձել է Եվրոգոտու անդամ: Հունվարի 15-ից երկիրը պաշտոնապես անցում է կատարել եվրոյի:

Այսօր Եվրոգոտուն անդամակցում է 18 երկիր: Եվրոգոտում բնակչության թիվը հասնում է 325 մլն-ի:

Բացի Լիտվայից, Եվրոգոտուն միանալու ճանապարհին են նաև Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բուլղարիան:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72