21/07/2014 11:20
Թուրքիան մտադիր է Մաքսային միության հետ ստեղծել ազատ առևտրի գոտի
Թուրքիան ցանկանում է առավել սերտ համագործակցել Մաքսային միության հետ: Ռուսական մամուլը գրում է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերի շուրջ կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել առաջարկով՝ Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի և Թուրքիայի միջև ստեղծել ազատ առևտրի տնտեսական գոտի:
Նշվում է, որ հանդիպման արդյունքներով որոշվել է կազմել համատեղ աշխատանքային խումբ, որը իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից և կուսումնասիրի համագործակցության հնարավոր տարբերակներն ու ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանակարները:
Ներկայում Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ:
Հարկ է նաև նշել, որ այսօր Թուրքիան մտադրություն ունի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում հրաժարվել դոլարից և անցում կատարել երկու երկրներին ազգային արժույթներին:
31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
Արծաթ
683.52
+6.98
10:58 01/08/26
10:30 01/08/26
10:15 01/08/26
17:20 31/07/26
