Հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է շուրջ 30 հազար տոննա տուֆ
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանն արտադրել է 29 հազար 717.6 տոննա տուֆ (ուղիղ կտրվածքի): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 5.2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Միայն հուլիս ամսում տուֆի արտադրության ծավալը կազմել է 6 հազար 369.2 տոննա:
Նշենք, որ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել էր 28 հազար 236.2 տոննա տուֆ: