Հայկական արտադրության գորգերի պահանջարկը աճել է
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել է շուրջ 24.5 տոննա գորգ և գորգեղեն: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գորգերի և գորգեղենի հայրենական արտադրությունը աճել է 57%-ով: 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել էր 15.6 տոննա գորգ և գորգեղեն:
Նշենք նաև, որ միայն հուլիսին մեր երկրում արտադրվել է 4.7 տոննա գորգ և գորգեղեն: