
Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում 119-րդն է
Հայազգի գործարար Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում այս տարի 119-րդն է:
Ամերիկյան Forbes պարբերականի կողմից հրապարակված՝ ԱՄՆ-ում ապրող 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշում աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվել է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար:
Վերջին մեկ տարվա ընթացքում 97-ամյա Քըրք Քրքորյանի կարողությունը նվազել է շուրջ 30.5 մլն ԱՄՆ դոլարով:
Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից:
Քըրք Քրքորյանի մասին կարող եք կարդալ «Քըրք Քըրքորյան. մարդ, ով ստեղծել է ինքն իրեն» վերնագրող հոդվածում: