Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1998
1998 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Ամարտիա Սենը
Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է բարեկեցության տնտեսագիտության ոլորտում ունեցած իր ներդրման համար: Ամարտիա Սենը հնդիկ տնտեսագետ է, դասավանդել է Քեմբրիջի համալսարանում: Վերլուծություններ է իրականացրել սոցիալական ընտրության, բարեկեցության գնահատման և աղքատության խնդիրների բացահայտման ուղղությամբ: Զգալի ներդրում ունի նաև զարգացող տնտեսությունների առանձնահատկությունների ուսումնասիրության հարցում:
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: