Այս տարի Հայաստանում արտադրվել է 751.7 տոննա դպրոցական տետր
Հայկական արտադրության դպրոցական տետրերի շուկան ցուցաբերում է հարաբերական կայունություն: Այս տարվա առաջին ութ ամսում մեր երկրում արտադրվել է շուրջ 751.7 տոննա դպրոցական տետր: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշը գրեթե պահպանվել է նույն մակարդակում:
Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը:
Նշենք, որ 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել էր 751.4 տոննա դպրոցական տետր: