Հայաստան-Իտալիա առևտրի շրջանառությունն աճել է շուրջ 23%-ով
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Իտալիայի հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը կազմել է 148,19 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 23%-ով: Արդյունքում, Իտալիային բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 4%-ը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Իտալիա արտահանումը կազմել է մոտ 25,56 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով մոտ 83%-ով: Իտալիայից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 122,62 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 15%-ով:
Հաշվետու ութ ամսվա արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Իտալիայի մասնաբաժինը կազմել է 2.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 4.4%: