Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 1-ին). Գևորգ Թամամյան
21/10/2014 21:45
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 1-ին). Գևորգ Թամամյան

«Բիզնես 24» լրատվական գործակալությունը և «Թայվան-Հայկական Ալյանս» Մշակութային-Տնտեսական ՀԿ-ն մեկնարկում են «Թայվանական Հրաշք» հոդվածաշարերի շարքը` փորձելով ներկայացնել հեռավոր այս երկրի մշակույթը, առանձնահատկությունները և թայվանական տնտեսական թռիչքը:

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում»

 Գևորգ Թամամյան

(մաս առաջին)

Ներքևում ձյունապատ խորդուբորդեր են երևում, իսկ արտաքնոցի մոտ հերթ է: Չինացին ժպտում է՝ արտանետումներ կատարելով արտաքին միջավայր, ինչը քայքայվում և ձյան հետ միաձուլվելով իջնում է ներքև, իսկ լեռնաբնակն այս պահին, դեմքը երկնքին հառած, ըմբոշխնում է այտերին իջնող ձյունը… Եվ ճիշտ է ասված` ինչ լավ է, որ կովերը չեն թռչում…

Չգիտեմ ինչու սկսեցի աբսուրդից, միգուցե նոր աշխարհն է թելադրում իր կանոնները… Գուցե…

Երևանում ցուրտ էր, բայց ես նախընտրեցի վերջին օրերին արդեն անցնել կոշիկի, հավանաբար, տաք երկիր ուղևորվելու միտքն արդեն իսկ տաքացնում էր: Իսկ Փարիզում այդքան էլ վատը չէր եղանակը: Եվրոպան միշտ մոտս ասոցացվել է կանաչ գազոնների հետ և ամեն անգամ չմշակված խոտ հանդիպելիս խորը հիասթափություն եմ ապրում: Չնայած այս ամենին փոխլրացնում են փարիզուհիների աչքերը, որոնց հայտնի ռեժիսորները հաստատ կանվանեին «խաղարկային»: Օդանավում կողքիս հանգրվանել էր խլուրդի դեմքով մի տղամարդ, իր հիասքանչ կնոջ հետ: Բնավ կնոջ գրավչությունը չէ, որ ստիպում է ինձ այդպես արտահայտվել նրա ամուսնու մասին, ուղղակի այդ մարդուն տեսնելիս միանգամից ցանկանում ես պահել մոտիդ եղած ուտելիքը, որ հանկարծ չխժռի ծածուկ: Կինը կլիներ քառասունն անց, սակայն երևում էր մինչև երեսուն, և միայն ձեռքերի մատներն էին մատնում տարիքը: Եթե օդանավում արգելված չլիներ ծխելը, առաջին օգտվողը, համոզված եմ, հենց նա կլիներ: Կանացի սև զուգագուլպայով ոտքը հենել էր պատուհանի ներքևի հատվածին, գլուխն ընկղմել բարձի մեջ և անխոս ժպիտով թերթում էր ֆրանսիական նորաձևության ամսագրի էջերը: Այս տեսարանին միայն պակասում էր սիգարետն ու շամպայնը…

7 ժամ Շառլ դե Գոլ օդանավակայանում, սենդվիչ՝ թյունա ձկով, 15 րոպե անվճար wi-fi և հոգնեցնող պտույտներ 1-ին տերմինալի խանութներում, Էյֆելյան աշտարակի սուվիներներ` Made in China մակագրությամբ, դյութիֆրիյան Fahrenheit-ի բուրմունքը դաստակիս վրա և իմ սիրելի թեքիլան, ինչն ապահովեց իմ վեցժամյա քունը Պեկինի ճանապարհին, իսկ մնացած չորս ժամը` ստյուարդեսաների հիասքանչ ժպիտով համեմված կերակրատեսակներ և տիբեթյան ձյունապատ բարձունքներ, որոնց վերևից նայելիս ակամայից մրսում ես և ընկղմվում կարճ ծածկոցի մեջ…

Իսկ Պեկինի օդանավակայանում անսպասելիորեն հանգիստ էր, մաքուր և լուսավոր, ճիշտ հակառակ իմ պատկերացումներին, այն է` պետք է լիներ ուղիղ համեմատական իր բնակչության թվաքանակին և ֆիլմերից տպավորված Չայնաթաունային ժխորով… իսկ այն հանգիստ էր, և միայն ես էի շտապում, և նաև ինձ հետ նույն օդանավով ժամանած սպիտակամորուս տղամարդը, որն ուներ այպիսի դեմքի արտահայտություն, կարծես հենց նոր հայտնաբերած լիներ երկրին մոտեցող աստերոիդը… և մենք շտապում էինք… և օդանավը տանում էր դեպի Թայվան…

Տուրբուլենք հոսանքներ… Կարծեմ, հիշում եմ ֆիզիկայի դասախոսություններից, որոնցով պարապում էի   բժշկական համալսարան ընդունվելու համար, իսկ այժմ զգում էի սեփական մաշկի վրա… օդանավը սկսեց շարժել, բայց ես հակառակի պես անսովոր հանգիստ էի` հոգնածությունից էր, թե նորի և անորոշի սպասումից, չգիտեմ… Եվ օդանավը` մթին զուգահեռ, իջավ կանաչ քաղաքի վրա` վայրէջք կատարելով Չան Կայ Շեկի անվան միջազգային օդանավակայանում…

***

Երեկոյան ժամը 6-ն էր, դրսում անձրև էր և արդեն մութ: Հարցուփորձով մի կերպ գնեցի ավտոբուսի տոմսը դեպի HSRS և արդեն կանգնած էի կանգառում` իմ ահռելի ճամպրուկին հենված, որն ամիսներ անց ջարդվելու էր Մեմֆիսի օդանավակայանի աշխատակցի թեթև ձեռքով և իր մահկանացուն կնքելու Դոմոդեդովոյից դեպի Ժելեզնոդոռոժնի ճանապարհին… Եվ ահա առաջին ծանոթությունս նոր երկրի բնակչի հետ… Մի կին փորձում էր ինձ ինչ-որ բան հասկացնել, հավանաբար չինարենով, իսկ ես ապուշ կտրած նայում էի նրա դեմքին, երբ մի տղա հասավ օգնության՝ բացատրելով, որ կինը ցույց է տալիս որտեղ պետք է կանգնեմ ավտոբուսը նստելու համար… Կանգնել շարք` ավտոբուս նստելու համար… Անհասկանալի մի երևույթ «զարգացող երկրի» բնակչի համար… Նրա անունը Ջայտետ էր, ջահել մի տղա էր, ֆիլմերից մեջս տպավորված  high-school Chinese student-ի արտաքինով, որը շատ բարյացակամ կերպով լսեց իմ պատմություններն իրեն անհայտ երկրի, Շառլ Ազնավուրի, System of a Down-ի և, նույնիսկ, Քիմ Քարդաշյանի մասին, որին ի պատասխան տղան միայն թոթվում էր ուսերը, և միայն Շերին, կարծես թե, հիշեց կամ ինձնից ազատվելու և «հայտնի հայերի երեկոն» ավարտելու համար, ցույց տվեց, թե ճանաչում է…  Ճեպընթացի կայարանում իրար հրաժեշտ տվեցինք, տղան ցույց տվեց, թե որտեղից պետք է գնեմ տոմսս և հայտնելով, որ ապրում է Ավստրալիայում` հեռացավ… Նրան ես տեսա նաև գնացքի սպասելիս, սակայն իր բախտից` մեր վագոնները տարբեր էին…

250, 260, 270… 299 … գնացքը սլանում էր չափազանց արագ, և քաղաքների գիշերային լույսերը վազում էին լուսամուտից…

Հաջորդ կայարանը՝ Թայչունգ…

2012թ.

շարունակելի…  

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69