
Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը
Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի գործարար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկ»-ը և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Նշվում է, որ գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:
Թերթը հիշեցնում է, որ 2013 թվականին «Հայբիզնեսբանկ»-ում խնդիրներ էին առաջացել; Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր էին ի հայտ եկել, որին հետևել էին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը:
Բանկի նկատմամբ ժամանակին հետաքրքրություն էր դրսևորում նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Հենց նրա նախաձեռնությամբ սկսված աուդիտն էր. որ հայտնաբերել էր հափշտակության փաստերը: Սակայն, դրանց ծավալն այնքան մեծ էր, որ Հովսեփյանը հրաժարվել էր բանկը գնելու մտադրությունից: