Տնտեսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
Հոկտեմբերին ԱՄՆ բյուջեի պակասուրդը աճել է ավելի քան 30%-ով
14/11/2014 11:38
Կիսվել

Հոկտեմբերին ԱՄՆ բյուջեի պակասուրդը աճել է ավելի քան 30%-ով

Հոկտեմբերին ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը կազմել է 121,7 մլրդ դոլար, ինչը 34%-ով ավելի է, քան անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշը (90,6 մլրդ դոլար): Նկատենք, որ ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին մեկնարկում է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի բացասական սալդոն կազմել է 84 մլրդ դոլար, ինչը 2007-ի հոկտեմբերից սկսած բյուջեի պակասուրդի նվազագույն ցուցանիշն է:

Եկամուտները նախորդ ամսին աճել են 6,9%-ով` հասնելով 213 մլրդ դոլարի: Ծախսերն ավելացել են 15,5%-ով (334 մլրդ դոլար), ինչը պայմանավորված է եղել վետերանների, կրթական և պաշտպանական ծրագրերի համար կատարված ծախսերի աճով:

2014 ֆինանսական տարվա արդյունքներով` ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը նվազել է գրեթե 29%-ով և կազմել 483,4 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 2,8%-ը:

Կոնգրեսի բյուջետային վարչությունը ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսում է բյուջեի պակասուրդի հետագա կրճատում, սակայն 2016-ից սկսած կնկատվի աճի վերականգնում: Արդյունքում` մինչև 2022թ. ամերիկյան բյուջեի պակասուրդը հնարավոր է հասնի ՀՆԱ-ի 3,8%-ին:

07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92