
Ձկնորսության ոլորտում գրանցվել է 22.5% աճ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 718,0 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 7.2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 6.9%-ով և կազմել 701.0 մլրդ ՀՀ դրամ: Ձկնորսության ոլորտում գրանցվել է համախառն արտադրանքի 22.5% աճ: Ցուցանիշը կազմել է 16,94 մլրդ ՀՀ դրամ: