Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԿԲ. 2015թ. ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի 8% աճ
25/11/2014 23:01
Կիսվել

ԿԲ. 2015թ. ակնկալվում է միջին անվանական աշխատավարձերի 8% աճ

Կենտրոնական բանկը վերանայել և արդյունքում նվազեցրել է մեր երկրի աշխատանքի շուկայի՝ 2014-2017 թվականների համար կանխատեսված ցուցանիշները` պայմանավորված տնտեսական աճի կանխատեսումների վերանայմամբ, ինչպես նաև պետական հատվածում, սպասվածի համեմատ, աշխատավարձերի ավելի փոքր աճով: Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ կանխատեսվող հորիզոնում սպասվում է միջին աշխատավարձերի ավելի դանդաղ աճի տեմպ և նախորդ կանխատեսումների համեմատ՝ գործազրկության ավելի բարձր մակարդակ: Այսպես, 2014 թվականին ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի 8.2% աճ, 2015 թվականին՝ 8%, իսկ 2016-2017 թվականներին՝ շուրջ 7%:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2014 թվականին սպասվող անվանական աշխատավարձերի աճը բարձր է վերջին տարիներին միջինում արձանագրված աշխատավարձերի աճից: Տարվա ընթացքում աշխատավարձերի աճի տեմպերի արագացմանը նպաստել են նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը մինչև 50 000 դրամ, կուտակային կենսաթոշակային բարեփոխումներով պայմանավորված՝ մասնավոր հատվածի  որոշ ձեռնարկություններում գործատուների կողմից աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև պետական հատվածում զբաղվածների աշխատավարձերի ավելացումը, որը տեղի է ունեցել առավելապես տարվա երրորդ եռամսյակում:

2014 թվականի երրորդ եռամսյակում պետական աշխատավարձերի բարձրացված մակարդակի պայմաններում 2015 թվականի առաջին կիսամյակում կպահպանվեն միջին աշխատավարձի բարձր աճի տեմպերը: Հաշվի առնելով նաև 2015 թվականին սպասվող նվազագույն աշխատավարձի հերթական բարձրացումը՝ կարելի է փաստել, որ տարվա ընթացքում աշխատավարձի սպասվող աճը կշարունակի բարձր լինել հետճգնաժամային ժամանակահատվածում արձանագրված միջին աճի տեմպի համեմատ:

Կանխատեսվող տնտեսական աճի արագացման, գնաճի կայունացման, ինչպես նաև աշխատավարձի աճին ուղղված Կառավարության քաղաքականության պահպանման պարագայում միջին անվանական աշխատավարձը 2016-2017 թվականներին կբարձրանա տարեկան շուրջ 7%-ով:

ԿԲ գնահատմամբ՝ 2014 թվականի երկրորդ կեսից մինչև 2015 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում սպասվող աշխատավարձերի համեմատաբար բարձր աճը գերազանցում է նույն ժամանակահատվածում սպասվող արտադրողականության թույլ աճին: Սույն զարգացումների արդյունքում 2014 թվականի վերջում և 2015 թվականի առաջին կիսամյակում տնտեսությունում փոքր-ինչ կավելանան միավոր աշխատուժի ծախսերը, և սպառողական շուկայում առաջարկի կողմից կստեղծվեն թույլ՝  0.2 տոկոսային կետի չափով գնաճային ճնշումներ, որոնք կչեզոքանան կանխատեսվող հորիզոնում:

2014 թվականին սպասվող համեմատաբար ցածր տնտեսական աճի պայմաններում գործազրկության միջին մակարդակը կկազմի16.8%՝ նախորդ տարվա համեմատ աճելով 0.6 տոկոսային կետով:2015-2017 թվականներին, տնտեսական աճի արագացմանը զուգընթաց, կվերանա ներկայումս բացասական գնահատվող ՀՆԱ ճեղքվածքը, ինչի արդյունքում գործազրկության մակարդակը աստիճանաբար կնվազի:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57