ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները
Հայաստանյան ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները. շուկայի առաջատար ապահովագրական ընկերությունները վստահորեն ամրապնդում են իրենց դիրքերը:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 34%-ը:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյաների համաձայն՝ համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 21%:
Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13%, «ՌԵՍՈ»՝ 12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 9%: