Ամանորի միջոցառումների համար Երևանի բյուջեից հատկացվել է մոտ 48 մլն ՀՀ դրամ
Այս տարի մայրաքաղաքում Ամանորի միջոցառումներ կազմակերպելու համար Երևանի բյուջեից հատկացվել է մոտ 48 մլն ՀՀ դրամ: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Սպասվում է, որ Ամանորին մայրաքաղաքում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ. բոլոր վարչական շրջանների կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։