Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Մաքսային բրոքերների գործունեությունը կապահովագրվի
22/12/2014 19:06
Կիսվել

Մաքսային բրոքերների գործունեությունը կապահովագրվի

ՀՀ ֆինանսների նախարարությունում մաքսային ծառայության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` այս տարվա մայիսին ընդունված «ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված փոփոխությունները քննարկելու նպատակով: Ըստ այդմ, սահմանվում է, որ մաքսային միջնորդը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման երաշխիք կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` 2015 թվականի համար առնվազն 150 մլն դրամի չափով և 300 մլն դրամի չափով` 2016-ի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող գործունեության համար:

«Այս գործելաոճի կիրառումը համաշխարհային պրակտիկայում տվել է դրական արդյունքներ, քանի որ տվյալ մեխանիզմի ներդրմամբ միջնորդի անփույթ կամ դիտավորյալ կերպով թույլ տված սխալի արդյունքում չեն տուժի ո´չ պետությունը, ո´չ բրոքերի հետ համագործակցող տնտեսվարողը»,-իրազեկում է ՀՀ ՖՆ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Օրենսդրական փոփոխությունը դրական է գնահատում նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Հարություն Գևորգյանը. «Ապահովագրության պայմանագիրը թե´ մաքսային միջնորդին, թե´ մաքսային մարմնին, թե´ տնտեսվարողին առաջին հերթին կտա երաշխիք, որ բրոքերի բացքողումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունները կհատուցի ապահովագրական ընկերությունը, և տուժող օբյեկտը հատուցում կստանա»:

Բրոքերների ինստիտուտը աշխարհի զարգացած պետություններում կիրառվող միջազգային առաջադեմ համակարգ է, որը Հայաստանում սկսել է գործել 2008-ից: Մինչ հայտարարագրման գործընթացում բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, ինչի արդյունքում առաջանում էին կուտակումներ: Եվ եթե սկզբնական փուլում տնտեսվարողները դեռևս լիովին պատրաստ չէին դիմելու բրոքերների օգնությանը, ապա այժմ առանց բրոքերների ինստիտուտի դժվար է պատկերացնել մաքսազերծման գործընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վճարման ապահովագրության պայմանգրի» տիպային ձևը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21