«Մերիդիան» ազատ տնտեսական գոտում կատարվել են մոտ 14 մլն դոլարի ներդրումներ
«Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտում կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել է շուրջ 120 նոր աշխատատեղ: Այս մասին վկայում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ազատ տնտեսական գոտու շահագործման արդյունքում ակնկալվում է 120 ընկերությունների ներգրավում, շուրջ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում և տարեկան 200-250 ԱՄՆ դոլարի արտահանում:
Ինչ վերաբերում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտուն, ապա շահագործողի թույլտվություն են ստացել մի շարք ընկերություններ: Վերջիններիս կողմից նախատեսվում են մոտ 18 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և մոտ 190 նոր աշխատատեղի ստեղծում: