
Հայաստանում աճել է մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունների պահանջարկը
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի բնակչությանը մատուցվել են ընդհանուր ծավալով 225,61 մլրդ ՀՀ դրամի մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 55%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության` այս ծառայությունների մասնաբաժինը բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում կազմել է 8.8%:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրում մատուցվել է 987,43 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ:
Նշենք, որ իրենց ծավալով ֆինանսական և ապահովագրական ծառայությունները գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին: Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայություններն են, երրորդ տեղում՝ տրանսպորտի ոլորտի ծառայությունները: Այնուհետև գալիս են մշակույթի, զվարճությունների և հանգիստի ծառայությունները: