Եվրոպական երկրները «սահմանափակել են» Հայաստանի հետ առևտուրը
2014 թվականին մեր երկիրը Եվրամիության անդամ երկրների հետ իրականացրել է 1 մլրդ 574 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 5%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացրած տվյալների՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 26.6%:
Հարկ է նշել, որ հաշվետու տարում Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 437,40 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 1 մլրդ 136 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է 11%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը՝ 2%-ով:
Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է 28.8%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 25.8%: