2014թ.-ին Հայաստանում արտադրվել են 11,7 հազար տոննա պահածոներ
2014 թվականին մեր երկրում արտադրվել են 11 հազար 714.7 տոննա պահածոներ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 17%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար 584.1 տոննան կազմել են մրգի պահածոները, 4 հազար 856.3 տոննան՝ բանջարեղենի, 3 հազար 409.6 տոննան՝ տոմատի պահածոները:
Հարկ է նշել, որ հաշվետու տարում զգալի (շուրջ 70%) աճել է բանջարեղենի պահածոների արտադրությունը:
Մրգի պահածոների արտադրությունը կրճատվել է 23%-ով, իսկ տոմատի պահածոների արտադրությունը աճել է 20%-ով: