Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
2014թ.-ին Հայաստան է ներմուծվել ռեկորդային քանակի ավտոմեքենա
18/02/2015 11:54
Կիսվել

2014թ.-ին Հայաստան է ներմուծվել ռեկորդային քանակի ավտոմեքենա

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ին Հայաստան է ներմուծվել 46 475 մեքենա, որոնց համար մուծված մաքսային վճարների ծավալը կազմել է 45 701 մլն դրամ: 2013թ.-ի համեմատ ներմուծված մեքենաների թիվն աճել է 5373-ով կամ 13.07%-ով, իսկ մաքսային վճարների ծավալն աճել է 3 746 մլն դրամով կամ 8.97%-ով:

Հիշեցնենք, որ 2000թ.-ին Հայաստան է ներմուծվել 5 817 մեքենա, 2001-ին՝ 9 995, 2002-ին՝ 5 196, 2003-ին՝ 16 201, 2004՝ 15 232, 2005-ին՝ 19 801, 2006-ին՝ 26 152, 2007-ին՝ 34 672, 2008-ին՝ 41 910, 2009-ին՝ 17 296, 2010-ին՝ 20 297, 2011-ին՝ 29 388, 2012-ին՝ 34 672, 2013-ին՝ 41 102:

Ինչ կայանում է 2014թ.-ին ներմուծված մեքենաների արժեքներին, ապա 45 701 մեքենայից 29 787-ն ունեն մինչև 5 հազար դոլար արժեք, 10 293-ը՝ 5-10 հազար դոլար, 2 627-ը՝ 10-15 հազար դոլար, 2 526-ը՝ 15-30 հազար դոլար և 1 242-ը՝ 30 հազար դոլարից ավել արժեք: Հատկանշական է, որ 2013թ.-ի նկատմամբ աճը բաժին է ընկնում մինչև 10 000 դոլար արժեք ունեցող մեքենաներին, 10 000 դոլարից ավել արժեք ունեցող մեքենաների ներմուծման ծավալները 2013թ.-ի նկատմամբ նվազել են: Ավելացնենք, որ 2014թ.-ին գերազանցվել է նախաճգնաժամային 2008թ.-ի ցուցանիշը, սակայն եթե 2008թ.-ին ամենաշատը ներմուծվում էր 5-10 հազար դոլար արժողությամբ մեքենա և զգալիորեն մեծ էր 10 հազար դոլարից ավել արժեք ունեցող մեքենաների ներմուծման ծավալը, ապա 2014թ.-ին ներմուծված մեքենաները մեծամասամբ մինչև 5 հազար դոլար արժեք ունեն:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92