
Գերմանիայում աղքատությունը հասել է ռեկորդային մակարդակի
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշների: Ներկա պահին այդ ցուցանիշը կազմում է 15.5% կամ 12.500.000 մլն մարդ:
Աղքատների հիմնական մասն միայնակ ծնողներն ու անգործներն են: Paritätische Gesamtverband ներկայացրած տվյալների համաձայն միայնակ ծնողների 40%-ը և գործազուրկների 60%-ը դասվում են աղքատների շարքին: Աղքատության շեմը հատում են նաև թոշակառուների և անաշխատունակների 15%-ը, սակայն վիճակագրության համաձայն այս ցուցանիշն շատ արագ տեմպերով աճում է:
Նշենք, որ Գերմանիայում աղքատության մակարդակը որոշվում է Եվրախորհրդի սահմանած նորմերով: Ըստ այդ նորմերի աղքատ է համարվում այն մարդը, ում եկամուտը պակաս է երկրի միջին եկամուտի 60%-ից: